|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բուվեն քաղաքում երկրի նախագահ Սարկոզիի նկարը հանել են քաղաքապետարանի հարսանյաց հանդիսությունների սրահից:
Քաղաքապետն ընդառաջել է իր քաղաքացիների պահանջին, քանի որ 3 հարսանեկան զույգեր հրաժարվել են միմյանց հավատարմության երդում տալ Սարկոզիի հայացքի ներքո. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Հիմա երկրի նախագահի նկարը կախված է միջանցքում` հանդիսությունների սրահի մուտքի մոտ:
Քաղաքապետը հայտարարել է, որ միջանցքն էլ պակաս պատվավոր տեղ չէ, ինչպես ցանկացած տեղ քաղաքապետարանում, եւ երկրի նախագահի նկարը միջանցքում կախելը հարկավոր չէ նրա հասցեին վիրավորանք կամ սադրանք համարել:
Նիկոլա Սարկոզիի հեղինակությունը ներկայումս ամենացածր մակարդակի վրա է, մասնավորապես` Լիբիայի դեմ գործողություններում ակտիվություն ցուցաբերելու համար: Հարցումների համաձայն` նրան պաշտպանում է ֆրանսիացիների ընդամենը 23 տոկոսը: