|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մուամար Քադաֆիի որդին` Սեիֆ ալ Իսլամը հայտարարել է, որ իր հոր վարչակազմը բանակցություններ է վարում Ֆրանսիայի ղեկավարության հետ. տեղեկացնում է Reuters-ը `վկայակոչելով ալժիրյան El Khabar թերթը:
«Մենք բանակցում ենք Ֆրանսիայի, այլ ոչ թե ապստամբների հետ»,- ասել է Քադաֆի-կրտսերը` հավելելով, որ լիբիացի պատվիրակը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, եւ վերջինս հաստատել է, որ Լիբիայի Ազգային խորհուրդը, այսինքն` ապստամբները «չեն կարող գոյություն ունենալ առանց ֆրանսիական զենքի, փողերի ու այլ օժանդակության»:
Ըստ Սեիֆ ալ Իսլամի` ֆրանսիական կողմը հայտարարել է, թե Քադաֆիի հետ համաձայնության գալուց հետո Ֆրանսիան կստիպի Խորհրդին դադարեցնել կրակը:
Պաշտոնական Փարիզն այդ տեղեկությանը դեռ չի արձագանքել: