|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայում ձերբակալվել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մասին տեղեկություններ հավաքող չինացի գործակալ. ասվում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվածը Չինաստանի քաղաքացի Տուն Շենյունն է, ով Ռուսաստանում աշխատել է որպես թարգամանիչ եւ փող է առաջարկել Ռուսաստանի քաղաքացիներին` С-300 համակարգերի պետական գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու համար:
Նշվում է նաեւ, որ չինացի լրտեսը ձերբակալվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն անվտանգության դաշնային ծառայությունն այս մասին միայն հիմա է հաղորդում: