|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ամերիկացի մի կին: 55-ամյա Հոլ Թալայանին բռնել Հայաստանի սահմանին մոտ:
Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչը հայտնել է, թե կինը անօրինականորեն Իրան մուտք է գործել Հայաստանի տարածքով:
Նրան ձերբարակել են, քանի որ վիզա չի ունեցել, եւ մարմին ամրացված են եղել գաղտնի հետեւելու համար նախատեսված սարքեր: Դեռեւս պարզ չէ, թե կինը կոնկրետ երբ է ձերբակալվել:
Ներկայումս լրտեսության մեղադրանքով իրանական բանտում է գտնվում եւս երկու ամերիկացի` Շեյն Բաուերը եւ Ջոշուա Ֆեթըլը բռնվել էին Իրաքից Իրանի սահմանը հատելիս` երկու տարի առաջ: Նրանք մինչ այժմ ազատազրկված են, թեեւ պնդում են, թե մոլորվել էին ու պատահաբար են Իրանում հայտնվել:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը: