|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը բանակցություններ է վարում ռեժիսոր Ռուպերտ Ուայթի հետ` Անվտանգության դաշնային ծառայության գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին ֆիլմ նկարահանելու կապակցությամբ. գրում է Deadline կինոընկերության բլոգը:
Լիտվինենկոյի դերը, ամենայն հավանականությամբ, վստահվելու է դերասան Մայքլ Ֆասբենդերին, ով վերջին շրջանում խաղացել է «Անփառունակ հիմարներ» եւ «X մարդիկ» ֆիլմերում: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը լինելու է հանրահռչակ դերասան Ջոնի Դեպը:
Լիտվինենկոն 2000 թվականին փախել էր Բրիտանիա, իսկ 2006 թվականի նոյեմբերի 23-ին մահացել էր` անմիջապես այն բանից հետո, երբ ստացել էր Բրիտանիայի քաղաքացիություն: Մահից հետո փորձագետները նրա օրգանիզմում հայտնաբերել էին մեծ քանակությամբ պոլոնիում: