|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեկնարկել է Օստեոպարոզի հիմնախնդիրներին նվիրված հինգերորդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցել են մեծ թվով բժիշկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են Օստեոպարոզի համաշխարհային ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Ջոն Կանիսը, Ռուսաստանի Դաշնության Օստեոպարոզի ասոցիացիայի նախագահ Օլգա Լեսնյակը, ինչպես նաև հայազգի բժիշկ Ջոն Բիլեզիկյանը:
«Վերջին հինգ տարիներին պրոֆեսոր Բիլեզիկյանը ջանասիրաբար մասնակցել է հայ բժիշկների համար կազմակերպվող ամենամյա կրթական ծրագրերին և մեր բժիշկներին փոխանցել օստեոպարոզի ախտորոշման և բուժման համաշխարհային փորձը»,- ասել է առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը` հավելելով, որ մեր հայրենակիցը մեծ ավանդ ունի նաև ախտորոշիչ դենսիտոմետրիկ սարքավորումների ապահովման հարցում. դրանք հնարավորություն են տալիս մեր բժիշկներին ժամանակին ախտորոշել օստեոպարոզով տառապող բազմաթիվ հիվանդների` հետագայում կազմակերպելով նրանց նպատակային բուժումը: