|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:168․am-ի փոխանցմամբ՝ նրանց ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ: Պարզ է, որ կիրանցեցիներին հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ և ոչ մի հարցի չպատասխանել:
«Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- համառ հարցերին ի պատասխան` ասաց մի տղամարդ: Նրանք նաև հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ով է որոշել Կիրանց գյուղի պատվիրակության կազմը:
Կիրանցեցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք. հրահանգված էր չխոսել։