|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեքսիկացի հանրահայտ նկարչուհի Ֆրիդա Կալոյի հիմնադրամը եւ փորձագետները պարզել են, որ Կառլոս եւ Լետիցիա Նոյոլաների արվեստասրահում ցուցադրված եւ Ֆրիդայի արվեստին վերաբերող ալբոմում զետեղված 1200 ստեղծագործությունները կեղծ են. տեղեկացնում է The Associated Press-ը:
Կալոյի ամուսնու դուստրը` Գվադելուպե Ռիվերա Մարտինը, ով ապրել է Ֆրիդայի հետ, հայտնել է, որ նկարչուհին այդքան շատ չի նկարել, քանի որ ամբողջ կյանքում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:«Ֆրիդան բեղուն նկարչուհի չէր: Հորս ստիպելով է, որ նա ավարտին է հասցրել որոշ կտավներ»,- ասել է Գվադելուպեն:
Նա նաեւ հավելել է, որ Ֆրիդան նկարելիս չի օգտագործել այն ներկերը, որոնցով նկարված են ցուցադրված կտավները: