Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգությունը» դեռեւս չի քննարկել 2012-ի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուի առաջադրման հարցը:
Yerkir.am-ի հետ զրույցում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ մասին հայտարարությամբ հանդես գալը կուսակցությունը վաղաժամ է համարում:
«Նման հարց չի քննարկվել, բայց բոլորի իրավունքն ենք համարում իրենց թեկնածություններն առաջադրելը»,- նշեց նա:
Մեր հարցին` արդյո՞ք կուսակցությունը բավարար է համարում իր հնարավորությունները նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու համար, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Նախագահի թեկնածու առաջադրելու համար մեր ռեսուրսները բավական են, այլ բան է, որ հաղթանակի շանսերը մեծանում են, երբ քաղաքական ընդդիմությանը հաջողվում է միասնաբար հանդես գալ»: