Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին քննարկվել է հիմնականում Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվածության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցել է այդ նիստին, սակայն լրագրողների հարցերին չի պատասխանել: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընթացիկ հարցեր են քննարկվել եւ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Լրագրողների հետ զրույցում ՔՊ անդամ և ավագանու ընտրություններում ինքնաառաջադրված Ալեն Սիմոնյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցում մեկ միասնական որոշման չեն հանգել, հարցը քննարկման փուլում է :
Ինքնաառաջադրված մեկ այլ թեկնածու` Սրբուհի Ղազարյանը նշել է, որ դեռևս որոշում չկա` Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն առանձին է մասնակցելու, թե «Ելք» դաշինքով: Առաջիկայում ՔՊ-ն փակ քվեարկությամբ կորոշի միասնական թեկնածուի հարցը:
Հիշեցնենք, որ ինքնաառաջադրվել են ՔՊ-ի անդամներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զառա Բաթոյանը և անկուսակցական Սրբուհի Ղազարյանը: Սրբուհի Ղազարյանն ու Հայկ Մարությանը արդեն ներկայացրել են Երևան քաղաքի զարգացման իրենց ծրագիրը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս թեկնածուների առաջադրման ժամանակ կա, հետևապես կարող են ունենալ նոր թեկնածուներ ևս: