|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ Սիրտ քաղաքի ծայրամասում ձերբակալվել է Մուամար Կադաֆիի մամուլի խոսնակ Մուսա Իբրահիմը:
Այս տեղեկատվությունը France Presse գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել են լիբիական նոր վարչակազմի զինված ուժերի մի քանի դաշտային հրամանատարներ: Ըստ նրանց` Իբրահիմը փորձել է մեքենայով գաղտնի լքել քաղաքը եւ կանացի զգեստով է եղել: Որոշ տեղեկությունների համաձայն էլ` նա փորձել է փախչել` խառնվելով փախստականների խմբին:
Մուսա Իբրահիմը Կադաֆիի վարչակազմում զբաղեցնում էր տեղեկատվության նախարարի պաշտոնը եւ փաստացի կատարում էր գնդապետի մամուլի խոսնակի պարտականությունները: Անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին նա չի ունեցել: