Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութում Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Կադաֆին ողջ է, բայց` արդեն վիրավոր:
«Մի խումբ համախոհների հետ գնդապետ Կադաֆին որոշել էր Սիրտ քաղաքից տեղափոխվել Ջարիֆ թաղամասը, երբ նորից շրջափակման մեջ հայտնվեցինք»,- հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Կադաֆիի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մանսուր Դաոն: Նրա հավաստմամբ` իրենց բոլոր մեքենաները ոչնչացվել են, ստիպված բաժանվել են խմբերի:
«Մենք ոտքով քայլեցինք դեպի Ջարիֆ: Ես Կադաֆիի եւ պաշտպանության նախարարի հետ էի, մեզ էին միացել նաեւ մի խումբ թիկնապահներ: Փոխհրաձգության ժամանակ ես վիրավորվեցի եւ կորցրի գիակցությունս: Դրանից հետո ոչինչ չեմ հիշում»,- նշել է Մանսուր Դաոն:
Անվտանգության նախկին ղեկավարը խոստովանում է , որ Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները լավ են վերաբերվում իրենց. «Վիրավոր Կադաֆիին բժշկական օգնություն ցուցաբերեցին»: Սակայն տեսանյութից պարզ երեւում է, որ Մանսուր Դաոն աչքի տակ կապտուկ ունի:
Ազգային անցումային խորհրդի տվյալներով` Մուամար Կադաֆիին հիվանդանոց տեղափոխելիս փոխհրաձգության հետեւանքով գլխից վիրավորվել է, որն էլ դարձել է նրա մահվան պատճառը: