|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կադաֆիի 19-ամյա դուստրը` Նիսրանը, ձերբակալվել է Տրիպոլիի գրավման ժամանակ: Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ` Մատիգայի հիվանդանոցում:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, Նիսրանը խոստովանել է, որ վերջին մարտերի ընթացքում 11 ապստամբ է գնդակահարել: «Նրանք մեկական մարդ էին ներս բերում սենյակ, եւ ես պետք է գնդակահարեի նրանց: Սկզբում ես փորձում էի չնայել, կողք կրակել, սական զինվորներն ինձ ասացին, որ եթե ես նրանց չսպանեմ, նրանք կսպանեն ինձ»,- պատմել է նա:
Աղջկա խոսքերով` անդամագրվել Կադաֆիի բանակին իրեն ստիպել է մայրը` Ֆաթմա էլ Դերբին, որը Կադաֆիի կուսակցության կանանց կազմակերպության ղեկավարն էր: Էլ Դերբին եւ Կադաֆին ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ:
Նիսրանը պատմել է նաեւ, որ իրեն բռնաբարել է Կադաֆիի անվտանգությամբ զբաղվող էլիտար բրիգադի հրամանատարը, իսկ վերջինիս ձեռքը աղջկան հանձնել է մայրը: