|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Սաադի Կադաֆին՝ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը, գտնվում է Նիգերիայում։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Նիգերիայի արտաքին գործերի նախարար Մարու Արմադուն հայտարարել է, որ Սաադի Կադաֆիին ճանաչել են ԶՈՒ պարեկային ծառայության աշխատակիցները։ Նախարարի տեղեկություններով` Սաադիին ուղեկցում է 9 մարդ:
«Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում գնդապետի որդին կժամանի Նիգերիայի մայրաքաղաք»,- կարծում է նախարարը:
Սաադի Կադաֆին Նիգերիայի նախկին առաջնորդի երրորդ որդին է։ Մինչ հեղափոխական իրադարձությունները նա եղբորը՝ Սեիֆ ալ Իսլամին հավասար երկրի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկն էր: Հայտնի է նաեւ, որ նա կինոյի մեծ սիրահար էր եւ մոտ 100 մլն դոլար գումար է ներդրել կինոարտադրության մեջ: