Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանյան 5-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյա հոբելյանին եւ ՀՀ անկախության 20-ամյակին, որի գլխավոր միջոցառումը հոկտեմբերի 1-ին կայանալիք համերգն է:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքերով` սա մշակույթի նախարարության լավագույն միջոցառումներից մեկն է, քանի որ նվագախումբն իր գործունեության շրջանակներում տարեկան իրականացնում է 60-ից ավելի համերգներ և համալրված է լավագույն երաժիշտ կատարողներով:
ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ տեղեկացրեց, որ հոբելյանական փառատոնի ծրագիրը կեզրափակվի հոկտեմբերի 12-ին, իսկ նվագախմբի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կամփոփվեն տարվա ավարտին: Նրա խոսքերով` Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Դայշին Կաշիմոնտոն:
Բեռլինի ջութակահարը չկարողանալով զսպել իր ոգևորությունը` նշելով, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ Երևանում: «Ուրախ եմ, որ կրկին գտնվում եմ Երևանում, որ պետք է համագործակցեմ նվագախմբի հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան ֆիլհարմոնիկ նվագախմբում, Թոփչյանը պատասխանեց «Մենք չունենք աճող սերունդ, ինչը թերևս ամենակարևորն է: Եթե 1991թ. չունեինք լավ ֆիլհարմոնիկ նվագախումբ, բայց փոխարենը երիտասարդ կադրեր ունեինք. այսօր ճիշտ հակառակ պատկերն է»: