Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կբացվի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը: Նվագախումբը կղեկավարի 11 «Գրեմմիի» արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ փառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը, եւ մի շարք երկրներ փառատոնի միջոցով են ճանաչում Հայաստանը: Ըստ նրա` եթե փառատոնի մեկնարկը տրվում է Վիեննայի նվագախմբի համերգով, ապա փառատոնը կավարտվի եւս մի շքեղ համերգով` Սիդնեյի նվագախմբի, որի հետ, ինչպես նշեց Ռոստոմյանը, նաեւ մեկ հայ մենակատար կնվագի:
«Վիեննայի նվագախմբի համերգին ներկա լինելը պատիվ է անգամ իրենց երկրի քաղաքացիների համար: Այնտեղ համերգների տոմսերը սպառվում են տարիներ առաջ, իսկ նվագախումբն ինքն է ընտրում, թե ով պետք է մասնակցի համերգին: Վիեննայի նվագախումբը դասական երաժշտության իրական դեմքն է, որտեղից «ծնվել» են Մոցարտը, Բեթհովենը, Հայդնը»,- ասաց Ռոստոմյանը:
Ըստ նրա` այժմ աշխարհի ամենամեծ ճանաչում ունեցող երաժիշտներն իրենք են դիմում` փառատոնին մասնակցելու, քանի որ դա նրանց համար պատիվ է. «Այժմ էլ «Լա Սկալա» օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջարկ-խնդրանք է ներկայացրել` փառատոնին մասնակցելու»: