| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 5-ին Հռոմում «Լա Սկալա»-ի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Նվագախումբը ղեկավարել է բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացել է իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված` Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի՝ Սինոպոլի դահլիճում: Համերգի ժամանակ հնչել են Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը՝ կարևորելով երաժշտության դերը համամարդկային արժեքների համախմբման գործում: «Չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»,- ասել է նա:
Դեսպանը հավելել է, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է: