|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում և Գերմանիայում: Նվագախումբը ելույթ է ունեցել հոկտեմբերի 5-ին Լինցի «Բրուքներհաուս», հոկտեմբերի 6-ին` Կլագենֆուրտի «Մյուզիքվերեյն Կառնտեն», հոկտեմբերի 10-ին` Լյուբեկեի «Շտադհալե» համերգասրահներում:
Հյուրախաղերի ընթացքում ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և սյուիտը «Սպարտակ» բալետից, Պ. Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Դ. Շոստակովիչի «Ջութակի թիվ 1 կոնցերտը», Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» և Էդ. Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Որպես մենակատար` հանդես են եկել Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Անդրեաս Ֆրյոլիխը (դաշնամուր):