|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանում անպտղությունը շուրջ 18 տոկոս է կազմում, ինչը, սակայն, «կատաստրոֆիկ» չէ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը:
Նրա հավաստիացմամբ` անպտղության հիմնական պատճառը երիտասարդների` մինչեւ ամուսնանալն այդ խնդրին ուշադրություն չդարձնելն է, իսկ ամուսնանալուց հետո ժամանակին բժշկի չդիմելը:
Տարբեր պատճառներ կան անպտղության համար, որոնք կարող են բուժվել այլ միջամտությամբ, օրինակ` հնարավոր է բուժել լապարասկոպիկ հետազոտություններով: «Բայց լինում են մի շարք դեպքեր, երբ արտամարմնային բեղմնավորումը լինում է միակ տարբերակը, որ ընտանեկան զույգը երեխա ունենա»,- ասել է Օկոեւը: