կարևոր
5377 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-23 23:45
Հասարակություն

Սահմանամերձ Երասխում տարհանում չի իրականացվում, իրավիճակը հանգիստ է․ մարզպետարան

Սահմանամերձ Երասխում տարհանում չի իրականացվում, իրավիճակը հանգիստ է․ մարզպետարան

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հերքում է լուրերն այն մասին, թե Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում։ Հայտարարությունում ասվում է․

«Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։

 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։

Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։

Ավելի վաղ Տավուշի մարզպետարանը նույնպես հայտարարություն  էր տարածել, որում հերքում էր տեղեկությունները, թե Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում։