|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Երբ 2005թ. Կալիֆոռնիայում ես ճշմարտորեն խոսեցի պատմության մասին, ես գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար. գլուխս կկտրե՞ն, թե՞ ձեռքիս կխփեն, չգիտեի»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց, 100 պատասխան» հերթական քննարկման ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Նա նշել է, որ 2005թ. ԱՄՆ-ում ինքը երկընտրանքի առաջ էր` կա'մ պետք է հարեր ԱՄՆ քաղաքականության` 1915 թվականի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություններին, որոնք ինքը համարում էր ապակողմնորոշող, կա'մ էլ պետք է գիտնականների առջև անկեղծ արտահայտվեր Հայոց ցեղասպանության մասին: «Սա երկընտրանք էր, և ես մտածեցի, որ ինձ համար այլընտրանք չկա, քան խոսել այդ մասին անկեղծ, և ես չեմ ափսոսում դրա համար»,- նշել է նախկին դեսպանը: