կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 13:42
Քաղաքական

Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից. Ղազինյան

Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները:
 
Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար:
 
Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեյին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ:
 
Այդ նույն օրը, առավոտյան ՀՀ կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն և ընդունեց կառավարության որոշում՝ խիստ գրաքննություն մտցնելու և ընդդիմության կողմից քաղաքական պայքարն արգելելու մասին: Խիստ զարմանալի էր այս հանգամանքը, քանի որ Նիկոլը չպետք է իմանար այս պատերազմի նպատակը, ծավալը, տևողությունն ու մասշտաբը:
 
Բայց փաստորեն գիտեր...
 
Ռազմական դրության պայմաններում Նիկոլն իրեն ապօրինաբար հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար և իր ձեռքը վերցրեց ՀՀ զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:
 
Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ աշխատում էր Հայաստանի հասարակոթյան հետ, քանի որ՝ ի հակառակ մեր կոչերին, ադրբեջանական կայքերը Հայաստանում չարգելափակվեցին:
 
Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից, իսկ Ադրբեջանին տրվեց գործելու լիակատար ազատություն։
 
Ազգային ընդդիմությունը չեզոքացված էր, արծրունն ու շուշանը ակտիվ էին, «հաղթելու ենք» կեղծիքը հասցվել էր քարոզչական պիկին:
Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկան սպանելու համար:
 
Հ.Գ. Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է...»։