կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 23:11
Աշխարհ

Սենատը հավանություն է տվել Ազգային հետախուզութան տնօրենի պաշտոնում Ջոն Ռետկլիֆի թեկնածությանը

Սենատը հավանություն է տվել Ազգային հետախուզութան տնօրենի պաշտոնում Ջոն Ռետկլիֆի թեկնածությանը

Սենատը հավանություն է տվել Ազգային հետախուզութան տնօրենի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Ռետկլիֆի թեկնածությանը, որն առաջադրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատորների որոշումը դիտարկվում է որպես Թրամփի հաղթանակ, որն արդեն երկրորդ անգամ է վարչական բարձր պաշտոնում առաջադրում Ռետկլիֆին՝ օրենսդրի, որն ունի պահպանողական հայացքներ։ Սենատորները նրա թեկնածությանը հավանություն են տվել 49 ձայներով՝ 44-ի դեմ, դեմոկրատների կողմից կոշտ դիմադրության պայմաններում։

Ինչպես նշում է Reuters-ը, Ռետկլիֆը պաշտոնը կստանձնի անվտանգության սպառնալիքների լայն միջակայքի ֆոնին, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակը, Չինաստանի հետ կոշտ մրցակցությունը եւ այն սպասումները, որ Ռուսաստանը կփորձի միջամտել 2020թ․ ԱՄՆ ընտրություններին։

Անցյալ տարվա հուլիսին Թրամփն առաջին անգամ էր հայտարարել, որ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ուզում է տեսնել Ռետկլիֆին։ Այնուամենայնիվ, նրա թեկնածությունը հանվել էր հինգ օր անց այն բանից, երբ դեմոկրատներն ու հանրապետականները կասկածի տակ էին դրել նրա որակավորումը, բացի այդ՝ նա իր ռեզյումեում ստել էր՝ ուռճացնելով իր դերը ահաբեկիչների դատական հետապնդման մեջ՝ որպես ԱՄՆ-ի փաստաբան։ Ռետկլիֆը Ներկայացուցիչների պալատում հետախուզական հանձնաժողովի ամենակրտսեր անդամն էր, երբ Թրամփը առաջին անգամ առաջարկեց նրա թեկնածությունը։