կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 11:46
Տարածաշրջան

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Թուրքիայում նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Թուրքիայում նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ-ի կողմից մեկ տարի առաջ որպես Թուրքիայի դեսպան նշանակված Դեյվիդ Սաթթըրֆիլդի թեկնածությունն արժանացել է Սենատի հավանությանը. հաղորդում է diken.com.tr կայքը:

Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Սաթթըրֆիլդը սպասում է Սենատի հաստատմանը, քանի որ Թրամփը նրա թեկնածությունն առաջադրել էր դեռևս այս տարվա փետրվարի 16-ին:

Թրամփի վարչակազմը Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասի փոխարեն դեռևս ոչ մի նշանակում չի արել: 2017թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Թուրքիայի հետ ոչ ներգաղթային վիզա ծառայությունը դադարեցնելու մասին, Էրդողանը հայտարարեց, որ Բասին չի ճանաչում որպես իր երկրում ԱՄՆ դեսպան:

Ըստ Թրամփի` Սաթթըրֆիլդը պետքարտուղարության ամենափորձառու դիվանագետներից է: 1980 թվականից ի վեր հատկապես Միջին Արևելքում մի շարք պաշտոններ զբաղեցնող Սաթթըրֆիլդը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից Աստանայում մեկնարկած գործընթացին մասնակցում է որպես ԱՄՆ դիտորդ: Ջորջ Բուշի կառավարման շրջանում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից, որպես փորձառու դիվանագետ, Լիբանանի, Սիրիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի դեսպանատններում նշանակվել է տարբեր պաշտոնների: Նա Բարաք  Օբամայի կառավարման շրջանում եղել է Սինա թերակղզում խաղաղության ապահովման պատասխանատու, ինչպես նաև հավատարմատար Եգիպտոսում 2013-14 թթ.: