|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկելու է Ջոն Քերիին երկրի պետքարտուղար նշանակելու հնարավորությունը. ասվում է Սենատի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2004 թվականի նախագահակն ընտրությունների ժամանակ ԱՄՆ հայ համայնքը սատարում էր Քերիին նրա հայանպաստ գործունեության համար:
«Մենք ողջունում ենք նախագահ Օբամայի առաջարկած` սենատոր Քերիի թեկնածությունը, ով երեք տասնամյակ հայերին աջակցել է միջազգային հարթակներում: Մենք ակնկալում ենք շարունակել նրա հետ կառուցողական աշխատանքը, այժմ արդեն պետքարտուղարի պաշտոնում, քանի որ ցանկանում ենք հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը եւ ԼՂՀ անկախության ճանաչմանը»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: