|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրոսերի` նոյեմբերի 4-ին նախատեսված այցը Ադրբեջան հետաձգվել է:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ նրան չի հաջողվել այդ այցի համար վիզա ստանալ ադրբեջանական իշխանություններից:
Մեկնաբանելով կատարվածը` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը հայտնել է, որ Ադրբեջանը նման մանդատով զեկուցողի այցը համարում է անարդարացի եւ անընդունելի: «Եվրախորհրդի շրջանակներում «քաղաքական բանտարկյալ» հասկացության հստակ ձեւակերպում չկա: Ընդ որում` Ադրբեջանը դեմ չէ Շտրոսերի այցին` որպես սովորական քաղաքացի կամ Բունդեստագի պատգամավոր»,- ասել է նա: