|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Հասմիկ Սևոյանի անհատական ցուցահանդեսը: Նկարչուհին Yerkir.am-ին պատմեց, որ այն հատուկ առիթով չի կազմակերպվել, այլ պարզապես ցանկանում էր հանրությանը ասել. «Բարև ձեզ, ես այստեղ եմ, համեցեք: Անհատական իմ ցուցահանդեսը առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր ես շատ բան չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ դուք կտեսնեք ներսում»:
Նրա կոլեգաներից մեկն էլ` նկարչուհի Նարգիզ Փաշայանը պատմեց, որ նրան երկար տարիներ է, ինչ ճանաչում է. «Նրա ստեղծագործական գործունեությանը հետեւում եմ երկար ժամանակ: Երբ առաջին անգամ տեսա նրա նկարներից, համոզված էի, որ այս անունը դեռ երկար ժամանակ ենք լսելու: Անգամ այսօր մի փոքր նախանձով եմ նայում այս նկարներին»:
Իսկ նկարիչ Պողոս Հայթայանը Հասմիկի նկարների մասին ասաց, որ եթե անգամ նա նկարի սպիտակ թղթի վրա սև գիծ, այդ գիծը կապրի. «Միայն նա կարող էր նկարել կապույտ երազներ»: