կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 13:47
Քաղաքական

ԼՂ հարցն իր հերթին է սպասում, քանի որ ՀՀ-ում ընտրություններ են, սա չի կարող երկար տևել. Զատուլին

ԼՂ հարցն իր հերթին է սպասում, քանի որ ՀՀ-ում ընտրություններ են, սա չի կարող երկար տևել. Զատուլին

Նոյեմբերի 30-ից  դեկտեմբերի 1-ը Մարզահամերգային համալիրում կայանալու է  ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի նախաձեռնած «Լազարևյան ակումբի» անդրանիկ նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիք․ պաշտպանություն և անվտանգություն» խորագրով։ Լսվելու են զեկույցներ ԼՂ հակամարտության, տարածաշրջանի անվտանգության հարցերով։

Լրագրողների հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ Հայաստանից և Ռուսաստանից մեծ թվով մարդկանց են հրավիրել, այդ թվում՝ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության նախկին և ներկա ղեկավարներին, որոնցից ոչ բոլորը կմասնակցեն տարբեր պատճառներով. «Առանց բացառության հրավիրել ենք ՀՀ-ի և ԼՂՀ-ի նախկին և ներկա ղեկավարներին: Ես հույս ունեմ, որ ԼՂՀ-ի ներկա նախագահը ելույթ կունենա նիստի այն հատվածում, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը»:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխնախագահը վստահեցրեց, որ նիստին չեն անդրադառնալու ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ միջամտում են: 

«Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է ասել հեղափոխություն, հանգեցրեց խմբագրումների ոչ միայն երկրի ներքին, այլև՝ արտաքին օրակարգերի»,- ասաց Զատուլինը՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ դաշնակցային, և դրանց բնույթը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարևոր է անվտանգության ոլորտում ունեցածը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությամբ, Զատուլինը շեշտեց, թե «ոչ ստանդարտ իրավիճակ է, որը նախատեսված չէ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ»:

«Այդ կապակցությամբ, այդ կանոնները, փաստացի, կստեղծվեն ելնելով այս նախադեպից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա ըստ նրա, վերցված է որոշակի դադար:

«Չգիտեմ որքանով է սա արադարացված, բայց ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պաշտոնյաները, գնահատում են այն փաստը, որ Հայաստանում ընտրություններ են: Այդ իսկ պատճառով, որքանով ես հասկանում եմ, ղարաբաղյան հարցի կարգավորումն իր հերթին է սպասում: Նիստի օրակարգով ցանկանում ենք ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ մի կերպ չի կարող երկար ժամանակով հետաձգվել, և որ Լեռնային Ղարաբաղը և  անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր է ոչ միայն  միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի հետ»,-ընդգծեց Զատուլինը: