Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեջբերումներ` գերմանացի գրող Հերման Հեսեի «Տափաստանի գայլը» գործից
Միայնությունը անկախություն է, որին ցանկանում էի հասնել երկար տարիներ:
Հասկանում ես` հավերժության մեջ ժամանակ չկա, հավերժությունն ընդամենը վայրկյան է, որ բավականացնում է մեկ կատակի:
Ամեն բարձր հումոր սկսվում է այն բանից, որ սկսում ես լուրջ չվերաբերվել սեփական անձիդ:
Ապրել լիարժեք կյանքով հնարավոր է միայն սեփական «ես»-ի գնով:
Եթե քեզ անպայման պետք է ինչ-որ մեկի թույլտվությունը սեփական հաճույքի համար, ապա դու իսկապես աղքատ ես:
Ամեն մեկն ունի իր մահացու մեղքը:
Զվարճալի և տարաբնույթ է մարդկության խաղը. ինքնախաբեությունը, որը Հնդկաստանը ցանկանում էր մերկացնել հազարավոր տարիներ, նույն ինքնախաբեությունն է, որի ամրապնդման ու ուժեղացման համար այդքան ջանք է թափել Արևմուտքը:
Թարգմանությունը` yerkir.am-ի