|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկվա ՀԱԿ- հանրահավաքում Արամ Մանուկյանը անդամատոմսերով սխալ տոպրակ է ցույց տվել. անդրադառնալով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ցուցադրած ՀՀԿ անդամատոմսերի «տոպրակին» եւ հայտարարությանը, թե ՀԱԿ-ի ակտիվանալու մասին լսած հանրապետականները հանձնում են իրենց անդամատոմսերը, yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Կարծում էի Արամ Մանուկյանը, որպես լոռեցի, պետք է ավելի ազնիվ գտնվեր եւ իսկական տոպրակը ցուցադրեր հասարակությանը: Իսկ այդ տոպրակի մեջ կլինեին Ալիկ Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի եւ մի շարք այլ հայտնի ՀՀՇ-ականների ու ՀԱԿ-ականների անուններ, ովքեր հեռացել են ՀԱԿ-ից: Իրենք թող այդ տոպրակը ցույց տային»,- նշեց նա:
ՀՀԿ խոսնակի պնդմամբ` կուսակցությունից ոչ միայն արտահոսք չկա, այլեւ այն շարունակում է համալրվել նոր անդամներով: Շարմազանովը նաեւ կասկածում է, որ Արամ Մանուկյանի ցուցադրած անդամատոմսերն իրական են. «Ո'չ անուն տվեց, ո'չ ազգանուն, ի՞նչ իմանանք, կարող է քսերոքս են արել, կարող է իրական էլ չեն»: