Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Փաշինյանի ասուլիսից հետո լրագրող Անի Գեւորգյանին վիրավորելու գործով դատական նիստը հետաձգվեց։ Պատասխանող կողմը ներկա չի գտնվել առաջին դատական նիստին։
«Դատարանը չուներ ապացույց այն մասին, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված էր եղել։ Մենք ներկայացրինք առարկություն, որ պատասխանող կողմը կարող էր Դատալեքսով էլ իմանար նիստի օրվա մասին» ,-ասաց Գեւորգյանի փաստաբան Շուշան Ավետիսյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024-ի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին։
Հունիսի 25-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Անի Գեւորգյանը հնչեցրել էր մի շարք հարցեր, քննադատել էր Փաշինյանին եւ որը դուր չէր եկել մի շարք քաղաքացիների։ Ասուլիսից հետո լրագրողի հասցեին հնչել էին վիրավորանքներ ու բռնության կոչեր։ Ավետիսյանը նշեց, որ հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Լալա Բեռնեցյանի։
Մենք նույնականացրել էինք Լալա Բեռնեցյանին, որը Lala Edo էջով էր հանդես եկել։ Հայցադիմումով պահանջել էինք, որ հրապարակային ներողություն խնդրի Անի Գևորգյանից և համապատասխանաբար 400 հազար ՀՀ դրամ գումարի պահանջ ենք ներկայացրել»։
Անի Գևորգյանը նշեց՝ դատական գործերը կարող են ձգձգվել, որովհետև միայն հայցվորից չի կախված, այլ նաեւ պատասխանող կողմի պատշաճ վարքագծից․ «Դա այս պարագայում բացակայում է։ Նշեմ ավելին՝ տվյալ դեպքում Լալա Բեռնեցյանը տեղյակ է եղել, քանի որ իր ֆեյսբուքյան էջում մեր հայցն իր բոլոր փաստաթղթերով հրապարակել էր։ Նա ոչ միայն չէր զղջացել, այլև շարունակել էր նույն ոգով եւ ասել, որ եթե փող էր պետք, կարող էի իրենից ուզել, կտար։ Շարունակում է պարբերաբար նաեւ ինձ հետ կապված հրապարակումներ անել, կիսվել իրենց շրջապատի այլ անձանց հետ, որոնք ասում են, որ ես լրագրող չեմ, ինձ վիրավորելու փորձերն իր կողմից շարունակվում են»։
Լրագրողների հետ զրույցում Անի Գեւորգյանը անդրադարձ կատարեց նաեւ Տիգրան Ավինյանի քարոզարշավի եզրափակիչ երթին, որի ժամանակ իր ու իր օպերատորի նկատմամբ ֆիզիկական ուժ էր կիրառվել ուղիղ եթերում՝ բոլորի աչքի առաջ, ու թեեւ քրեական վարույթ է նախաձեռնված, բայց այդ մարդիկ, որոնց դեմքերը պարզ երեւում են, մեկի ձեռքին էլ «ասեք, կանենք» դրոշն էր, չեն հայտնաբերվում․ «Միտում եմ տեսնում՝ քրեական գործերը հարուցվում են հարուցելու համար, քանի որ առկա է մասնագիտական գործունեության խոչընդոտում, ֆիզիկական ուժի կիրառում, բայց դրանցով ոչինչ չի արվում։ Տպավորություն է, որ այդ գործերը հետագայում փորձ են անելու կարճել։ Ինձ տուժող ճանաչել են, իսկ իմ օպերատորին՝ ոչ։ Մենք ունենք իրականություն, որտեղ եթե ընդդիմության երթի ժամանակ որեւէ իշխանության աջակցի հարվածում են՝ տվյալ դեպքում Արմեն Մարտիրոսյանի մասին է խոսքը, անմիջապես հայտնաբերում են, երբ այստեղ երկու անձի հարվածելու մասին է, մասնագիտական գործունեության խոչընդոտման մասին, վերջին վիրավորանքները հնչեցնելու մասին, այդ անձինք չեն հայտնաբերվում։ Հարգելի՛ իրավապահներ, դատախազություն, եթե գործ եք հարուցում, բարի պիտի լինեք պատշաճ բոլոր գործողություններն իրականացնել։ Հարցաքննությունն այնպես է ընթանում, որ գուցե մենք ենք մեղավոր, որ մեզ հարվածել են։ Ի սկզբանե ես տեսնում եմ սուբյեկտիվ մոտեցում գործերի նկատմամբ։ Եթե մենք տուրք տանք, կուլ գնանք վիրավորանքներին, ճնշումներին, ապա հաջորդը լինելու ենք ոչ թե ես ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, այլ ուրիշ լրագրողներ։ Դրանից տուժում է նաև հասարակությունը, որովհետև այլընտրանքային տեղեկությունն արդեն կորչելու է դաշտից։ Հաջորդը լինելու են նաև այն լրագրողները, որոնք կհամարձակվեն ցույց տալ երկրի իրադարձությունների հակառակ կողմը»։