կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 15:57
Հասարակություն

Խաղաղություն ստեղծողը մենք ենք

Խաղաղություն ստեղծողը մենք ենք

ՄԱԿ-ի գրասենյակը, 2001թ. սկսած, սեպտեմբերի 21-ը համարում է «Խաղաղության միջազգային օր»:

 

«Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքներն են և վճռական դեր ունեն մարդու իրավունքների համար»,- ասաց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն` հավելելով, որ խաղաղության միջազգային օրն ամբողջ աշխարհում մարդիկ խաղաղություն և համերաշխություն են քարոզում:

 

«Հայերի և ՀՀ-ի համար չկա ավելի թանկ բան, քան խաղաղությունը: Այն ինչին մենք հասել ենք այսօր, հասել ենք խաղաղության շնորհիվ»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

 

Նա նշեց, որ մենք հերթական անգամ ստիպված եղանք պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը 20 տարի առաջ, երբ հարևան հանրապետությունը որոշեց ոչնչացնել, բնաջնջել հայկական էթնոսը ԼՂ-ի և Ադրբեջանի բուն տարածքում:

 

Միջոցառման ընթացքում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանը ներկայացրեց «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթությունը դպրոցներում» ծրագրի ձեռքբերումների մասին` նշելով, որ ծրագրի հիմնական նպատակը ուսուցիչների և դպրոցականների մեջ խաղաղության մշակույթի և հակամարտության բանաձևի գաղափարների ձևավորումն է:

 

Միջոցառման ընթացքում Գյումրիի դպրոցականները կարդացին «Ի՞նչ է ինձ տվել խաղաղության ուսուցման կենտրոնը» վերնագրով շարադրությունից հատվածներ, իսկ վերջում տեղի ունեցավ «Խաղաղությունն իմ աչքերով» ցուցահանդեսի բացումը: