|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Թեհրանում ահաբեկիչները նախատեսել էին իրականացնել եւս մի ահաբեկչական գործողություն: Այս մասին տեղեկացնում է «Ալիք» թերթը` ԻՍՆԱ-ին հղումով:
Իրանի ազգային անվտանգության նախարարության հակահաբեկչական բաժնի ղեկավարը գործակալությանը հայտնել է, որ Թեհրանում նախապատրաստվող ևս մեկ ահաբեկչական գործողությունը չեզոքացվել է անվտանգության ուժերի կողմից: Ահաբեկչական խմբի բոլոր անդամները վնասազերծված են:
«Ալիք»-ը նաև հաղորդում է, որ ժամը 13:15-ի դրությամբ խորհրդարանի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել 13 վիրավոր: Նրանցից երեքն այս պահին վիրահատվում են, իսկ մեկը, դժբախտաբար, մահացել է:
Ահաբեկչական երկու գործողություններից տուժածների ընդհանուր թիվը հասնում է 35-ի: