|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Գարու` 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլև մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով. այսօր գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունըմ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետեր:
Վարչապետը նշել է, որ ծրագիրը նպաստելու է մշակվող հողատարածքների ավելացմանը, եւ ընդգծել, որ օգնությունն առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին:
«Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ բոլորին չենք կարող բավարարել»,- ասել է վարչապետը` հավելելով, որ անձամբ վերահսկելու է ծրագրի իրագործումը:
Տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին է ներկայացնելու առավել կարիքավոր 200 համայնքների ցուցակը: Դրանք կտրվեն նաև մարզպետերին` բաշխում կատարելիս սերմացուն առավել աղքատ համայնքներին տալու համար: