|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Իոնաիս Կասուլիդիսին, Անդրեյ Կովաչեւին եւ Կոնստանտին Վիգենինին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Եվրախորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Հայաստանի արտգործնախարարին Անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերություններն անընդմեջ զարգացում են ապրել:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին անկախության տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի համար կարեւոր հարցերի նկատմամբ մշտապես ուշադիր գտնվելու համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: