Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «ԲՀԿ-ն գտնում է, որ այս լարված ժամանակահատվածում սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնելը տեղին չէ ազգաբնակչության համար, գտնում ենք, որ պետք է դեմ քվեարկել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Մենք էլ ենք գտնում, բայց ես հայտարարեցի, որ երկրորդ ընթերցումը կքննարկենք աշնանը»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Խոր հավատ տածելու պարագայում չի կարելի անգամ մինչև երկրորդ ընթերցում թողել, քանի որ այն կործանարար է, այս օրենքին դեմ պետք է քվեարկել»:
ԱԺ նախագահը պնդեց հակառակը. «Ոչինչ կործանարար չի կարող լինել, որովհետև մենք ունեն ժամանակ այն քննարկելու»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց. «Բազմաթիվ թանկացումների պարագայում չկա որևէ պատճառ առաջին ընթերցմամբ այս օրենքը ընդունելու, եթե կա ժամանակ` քննարկելու այդ օրենքը, հորդորում ենք` մի\' արեք, մի\' քվեարկեք»:
Գալուստ Սահակյանը կրկին փորձեց համոզել. «Քաղաքական մեծամասնությունն իր պատասխանատվության շրջանակներում կարող է քվեարկել: Քաղաքական մեծամասնությունը տեսնում է, որ հիմավորումների լրացուցիչ պահանջարկ կա, թող առաջին ընթերցումն անցնի, հետո կքննարկենք աշնանը»:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նշեց, որ աննախադեպ է, որ այս օրենքին բոլորը դեմ են, նա հորդորեց թողնել քվեարկությունը, որ օրենքը հանձնաժողովներում քննարկվի ու հղկվի:
Գալուստ Սահակյանն արձագանքեց` ասելով, որ չի կարող իրեն թույլ տալ հայտարարել, թե իր համար օրենքը լիովին անընդունելի է:
ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի քաղաքական խմբակցությունները քննարկեն, որոշեն` ինչ անել:
«Պարո\'ն Սահակյան, մենք Ձեզ շատ հարգում ենք, բայց երեկ մեզ թվաց, թե Դուք դեմ եք այս օրենքին, իսկ հիմա պահում եք Ձեր քաղաքական գիծը` փորձելով աջակցել կառավարության ձեր գործընկերներին ու առաջին ընթերցմամբ անցկացնել օրենքը»,- ասաց Բիշարյանը:
Գալուստ Սահակյանը հեգնեց. «Դուք հերոս եք, քսան րոպե ընդմիջում»: