|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այս առավոտ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին այցելեցին Քեսաբ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորները` Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի եւ նրա անմիջական օգնականների ուղեկցությամբ. տեղեկացնում է կաթողիկոսության լրատվական ծառայությունը:
Վեհափառ հայրապետը ընդհանուր գծերով ներկայացրել է Քեսաբի ու Լաթաքիայի հայերի դիմագրաված դժվարությունները, այդ ուղղությամբ կաթողիկոսության կատարած օժանդակություններն ու աշխատանքները, ինչպես նաեւ իր խորհրդակցությունները քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ: