| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեծ Բրիտանիայի Յորքշիր նահանգի ուսուցիչ Էնդրյու Լինդոն ծեծել, խեղդել, ապա դանակահարել է իր կնոջը` մինչեւ մահանա, իսկ դին թաքցրել է ճամպրուկում:
Դատավարության ժամանակ դատավորը զարմացած հայտարարել է, որ մեղքի զգացումը Լինդոյի համար չէ: Բանն այն է, որ կնոջ անմիջապես սպանությունից հետո նա տուն է բերել իր սիրուհիներից մեկին եւ ողջ գիշեր նրա հետ անցկացրել այն ննջարանում, որտեղ սպանված կինն է եղել: Ընդ որում` տանն են եղել նաեւ նրա 2 երեխաները:
Լինդոն մոտ 7 շաբաթ կնոջ հարազատներին եւ ընկերներին վստահեցրել է, որ կինը կենդանի է, նրանց հաղորդագրություններ է ուղարկել Facebook-ում: Սակայն որոշ ժամանակ անց կնոջ բարեկամները սկսել են կասկածել եւ ոստիկանություն են դիմել: Ոստիկանները կնոջ դին հայտնաբերել են ավտոտնակում: Լինդոն խոստովանել է, որ սպանել է իր զուգընկերոջը, սակայն կանխամտածված չի արել:
Դատարանը նրան հավանորեն կդատապարտի 22 տարվա ազատազրկման: