|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն: Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան: