|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցի դիմաց, ըստ մամուլի հրապարակումների, գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի դեմ: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նախ հերքեց մամուլի այն տեղեկությունը, թե դպրոցի տնօրենի պաշտոնակատարն իր սանիկն է, ապա հավելեց, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի 21 ներկայացուցչից 8-ը նախկին տնօրենի բարեկամներն են, և խնդիրն այստեղ շահերին է վերաբերում:
Մարզպետը վստահեցրեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սոնա Միքայելյանի հետ որևէ բարեկամական ու ազգակցական կապ չունի: «Այդ ամենն ասում էին` ասելու համար: Գնացի, տեղում ամեն ինչ պարզաբանվեց, ամեն ինչ ընկավ իր տեղը: Երեխաներն ուզել են գնալ դասի, նախկին տնօրենի՝ Հարություն Սուքիասյանի հարսը, եկել, ձեռքերով փակել է դպրոցի մուտքը և երեխաներին չի թողել մտնել ներս»,- ասաց Գյոզալյանը՝ ընդգծելով, որ զուտ շահերի խնդիր է, և նախկին տնօրենի հարազատներն ամեն կերպ ուզում են պահպանել իրենց աշխատանքը և չզրկվել եկամտից: