Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Մայրաքաղաքում քաղաքակիրթ առեւտրի միջավայր ձեւավորելու, փողոցներն ավելի ներկայանալի դարձնելու` քաղաքապետի ցանկությունը, անշուշտ, չի կարող շրջանցել կրպակների ապամոնտաժման խնդիրը: Սակայն դրա համար կիրառվող մեթոդները դրական արդյունքի հույս չեն ներշնչում: Քաղաքակիրթ աշխարհն այս հարցը լուծում է փողոցային առեւտրի գործունեության չափորոշիչներ սահմանելու եւ պահպանելու միջոցով: Մինչդեռ քաղաքապետարանը ոչ միայն այդ տարբերակով շարժվել չի ուզում, այլեւ չի փորձում գործազրկության մատնվող մարդկանց այլընտրանքային եւ քաղաքակիրթ ձեւեր առաջարկել:
Եթե կրպակներն են խոչընդոտը, ապա որքանո՞վ են քաղաքակիրթ Երեւանում գործող տոնավաճառները, որոնք այս կամ այն օլիգարխին պատկանելու պատճառով անձեռնմխելի են մնում: Այստեղից հետեւություն, որ կա'մ քաղաքապետն այս գործընթացն սկսել է առանց հաշվարկելու կրպակների ապամոնտաժման սոցիալական հետեւանքները, կա'մ պարզապես ծառայություն է մատուցում մանր ու միջին օբյեկտների ոչնչացման հաշվին Երեւանում ծաղկող ու տարածվող սուպերմարկետներին ու դրանց տերերին: Արդյունքում՝ տնտեսապես կիսաքայքայված երկրում աճում է սոցիալական լարվածությունը, կործանվում է հավատը իշխանության նկատմամբ, մարդիկ դադարում են իրենց ապագան կապել այս երկրի հետ և շտապում են հավաքել ճամպրուկները: