|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՅԴ-ն շատ հավասարակշիռ է եւ հիստերիկ բաներ չի անում: «Մենք սեպտեմբերը սկսել ենք հանրահավաքներով, երկու հանրահավաք արել ենք: Ակտիվորեն մասնակցում ենք խորհրդարանի աշխատանքներին: Մեր ընկերները գործուղումների մեջ են: Կարծում եմ` ավելի լավ է ուշ սկսել լավ տեղ հասնել, քան շուտ սկսել եւ ճանապարհի կեսին սպառվել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում պատասխանելով ՀՅԴ-ի պասիվության մասին` լրագրողի հարցին` ասաց խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:
Նա հիշեցրեց նաեւ, որ այս տարվա գարնանից Դաշնակցությունը սկսել է ընտրական իրավունքի պաշտպանության շարժում եւ այս ընթացքում կազմակերպել տարբեր ձեւաչափի աշխատանքներ, փոքր, կամերային ձեւի մեջ հանդիպումներ, հանրահավաքներ եւ այլն: