Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի այս օրերին թուրքական կողմը տարբեր պատվիրակություններ էր ուղարկում ԱՄՆ` կանխելու համար Հայոց ցեղասապանության առնչությամբ արվելիք պոտենցիալ քայլերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց, որ այս տարի թուրքերն ավելի պասիվ են աշխատում այս ուղղությամբ, եւ որքան իրեն է հայտնի, թուրքական դիվանագիտական պատվիրակություններ ԱՄՆ չեն այցելել:
Արդյո՞ք Օբաման կարտասանի «Ցեղասպանություն» բառը, հայտնի չէ: Սակայն, ինչպես նշեց Հ. Չաքրյանը, եթե չարտասանի էլ, ապա իրականում շատ բան չի փոխվի եւ այս տարի իրավիճակն ավելի հանգիստ է, քան նախորդ տարի էր` կապված թուրք-հայկական արձանգրությունների ակտիվ փուլում լինելու հետ:
Հ. Չաքրյանը նշեց նաեւ, որ եթե Օբաման արտասանի այդ բառը, ապա Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի կհեշտանա:
Առհասարակ, թուրքագետին մտահոգում է ավելի շատ ոչ թե Օբամայի արտասանել-չարտասանելը, որքան Սփյուռքի ոչ համարժեք արձագանքը դրան, ինչպես եղավ Նենսի Փելոսիի դեպքում, չպասված վարքագծի դեպքում նրան դավաճան որակեցին:
Հ. Չաքրյանի խոսքերով, եթե նույնիսկ Օբաման չօգտագործի հենց ցեղասապանություն տերմինը, այնուամենայնիվ նրա` ապրիլի քսանչորսին ունեցած ելույթն ավելի մեծ նշանակություն ունի, քան մի շարք ոչ հայտնի եւ փոքր պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչումը: