|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) կարծիքով` ցուցադրաբար հարց տվողն ավելի պասիվ է, քան ինքը: «Ես պասիվ չեմ կարա ըլնեմ, ես ակտիվ տղա եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ակտի՞վ է լինելու նոր խորհրդարանում:
Դիտարկմանը` նախորդ ԱԺ-ում միայն մասնակցել է քվեարկություններին, ելույթներ չի ունեցել, պատգամավորն արձագանքեց. «Հիմա էլ գալու եմ, մնամ, քվեարկեմ ու գնամ, ուրի՞շ: Նույն ոճով շարունակելու եմ իմ ժողովրդի համար աշխատել»:
«Իսկ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալո՞ւ եք» հարցին ի պատասխան էլ նշեց. «Օրենսդրական` ի՞նչ է նշանակում: Ես իմ տարածքի համար, նախագծերի համար օրենսդրական նախաձեռնություններ կանեմ»: