Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ նիստի օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն էր: Ելույթ ունեցավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց նրան: «Գաղտնիք չէ, որ տեղական ինքնակառավարումը ենթադրում է անմիջական մասնակցություն որոշումների կայացման գործընթացին, բայց իրականում քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի այդ որոշումների կայացմանը: Մենք արդեն վավերացրել ենք տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որը կարևորում է մասնակցային ժողովրդավարությունը: Դուք զգո՞ւմ եք կարիքը, որ այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի բնակիչը ավելի շատ մասնակցություն ունենա որոշումների կայացմանը»,- հարցրեց նա:
Վարդևան Գրիգորյանը նշեց, որ հասարակությունը պետք է ընտրի ավագանու այնպիսի անդամներ, որ կարողանա նրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնել: Նա նշեց, որ կողմ է, որպեսզի Հայաստանում ներդրվեն տեղական ինքնակառավարման եվրոպական մեխանիզմները և փորձը: