|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավների ժամանակ և′ հայկական, և′ ռուսական, և′ ադրբեջանական ֆեյք-էջերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում զգալիորեն պասիվ են եղել: Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ սոցիալական ցանցերում ֆեյք-օգտատերերի թեմային` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Այս ընտրություններին զարմանալիորեն պասիվ էին ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական ֆեյքերը։ Հայաստանում նույնպես բավականին քիչ էին նմանատիպ էջերը, և այն լեգենդները, թե դրանք չափազանց շատ էին, չեն համապատասխանում իրականությանը: Մի կարևոր հանգամանք կա՝ այս ամենը համընկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից ֆեյք-օգտատերերի դեմ պայքարի հետ: Նմանատիպ էջեր բացելն այսօր շատ է բարդացել»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ կայքը շատ հեշտությամբ հայտնաբերում և ջնջում է նմանատիպ էջերը:
Ադրբեջանի կողմից պասիվության մասին խոսելիս մեդիափորձագետն ընդգծեց, որ գուցե տվյալ երկրի վերին օղակներից համապատասխան հրահանգ չի եղել։