Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական քարոզչական թեզերը հիմնված են զուտ կեղծիքի վրա Ալիեւյան վարչակազմում մշակված հակահայկական քարոզչական թեզերից մեկը այն է, թե Արցախում ՀՀ քաղաքացիների` զինվորական ծառայություն անցնելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Նախ, հարց է ծագում. միջազգային իրավունքի նորմերո՞վ էին արդյոք առաջնորդվում ադրբեջանցիները, երբ կոտորում էին Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի հայությանը, «Գրադ» կայանքներից հրթիռակոծում Ստեփանակերտը, գնդակոծում Տավուշի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերը, օկուպացնում Արծվաշեն գյուղը եւ այդ նույն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան անկախացած Արցախի Շահումյանի շրջանը»,- հարց հղեց Դ.Ջամալյանը` շարունակելով, թե արդյոք միջազգային իրավունքի նորմերին համաձա՞յն էին Բաքվի իշխանությունները տեղահանում 100 հազարավոր հայերի, ովքեր լինելով ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիներ` ունեին Ադրբեջանի տարածքի վրա հավակնելու նույնքան իրավունքներ, որքան հենց իրենք` ադրբեջանցիները:
Նշենք, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «իրազեկել» է, թե ԼՂՀ պաշտպանության բանակում Հայաստանի քաղաքացիներ են ծառայում, իսկ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շարունակվում են: «Մենք ապրում ենք հրադադարի, այսինքն՝ պասիվ պատերազմի պայմաններում, եւ ադրբեջանական այս քարոզչական թեզի տարածման մեջ արտառոց ոչինչ չկա»,- նշել է Դավիթ Ջամալյանը` հավելելով, որ:
Սպան գնահատվելու խնդիր ունի. փորձագետ
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քննադատել է լրատվամիջոցներին՝ վերջին շրջանում բանակի միջադեպերը ոչ ճիշտ տեսանկյունից ներկայացնելու եւ մեկնաբանելու համար: Նրա խոսքով, ցանկացած հարցում քննադատությունների թիրախն ուղղվում է առաջին հերթին բանակի էլիտային, մինչդեռ սպաներն, ըստ նրա, այսօր գնահատվելու խնդիր ունեն: ՙՄենք անընդհատ զինվորին ենք տեղ տալիս, բայց սպաների խնդիրներին էլ պետք է ուշադրություն դարձնել:
Չի կարելի բանակում կատարվող յուրաքանչյուր արարքի ու դեպքի ողջ պատասխանատվությունը տարածել սպայական անձնակազմի վրա: Անարդարության դեպքեր բոլոր ոլորտներում էլ կան, նաեւ բանակի, բայց չի կարելի թշնամու ջրաղացին ջուր լցնել եւ բանակի քաղաքական կերպարը սեւացնել: Եթե լրագրողներն ու վերլուծաբանները կոնկրետ խնդիր են մատնանշում եւ հետամուտ են, որ դա վերանա, միայն օգնում են բանակին, բայց եթե կոնկրետությունից զերծ, հակաբանակային, միտումնավոր քարոզչություն են տանում, դրանով վարկաբեկում են հայկական բանակը: Պետք է լինել շատ սուր, բայց սրտացավ՚,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը: