|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, ով պատրաստվում է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու ամերիկյան վիզաների տրամադրումը մուսուլմանական երկրներից ժամանողների համար, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ինձ մեծացրել են կաթոլիկ հավատքով, այնուհետև ես անցել եմ բողոքականության, իսկ ավելի ուշ պարզել, որ իմ հարազատները հրեա են եղել։ Այժմ ես պատրաստ եմ դառնալ մուսուլման՝ ի նշան զորակցության», - գրել է 70-ամյա նախկին պետքարտուղարը Twitter-ում։
Օլբրայթը հավելել է, որ Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած հավատքի և ծագման մարդկանց համար։