Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխման նախագծի շուրջ շարունակվում են կրքեր բորբոքվել:
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը կարծում է, որ այն շատ խայտաբղետ եւ հակասական օրենք է դառնալու, որը մեր պետության շահերից չի բխում. «Օրինակ` հոգեորսությունը չպետք է մտնի օրենք, քանի որ հոգեորսությունը իրավական սահմանում չէ»:
Նա նաեւ մի ուշագրավ համեմատություն արեց. ինչո՞ւ կրոնական կազմակերպությունը չի կարող գաղտնի գործել. «Չէ որ յուրաքանչյուր մարդ ունի խոստովանության գաղտնիության իրավունք կամ էլ, ինչպես ամրագրվում է Սահմանադրությամբ, նամակագրության գաղտնիության իրավունք»:
«Խաչակիր» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանն էլ հակառակվեց` օրենքից մեջբերելով հոգեորսություն ձևակերպումը եւ նշելով, որ օրենքի տեսակետից սահմանումը նորմալ է:
«Ըստ օրենքի նախագծի` հոգեորսության դեպքում գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում, պարտադիր է նաեւ նյութականի մասին խոստումը»,- ասաց Սարուխանյանը` նշելով, որ ամեն դեպքում այսօր հոգեորսությունը իրավական տերմին չէ, ու եթե նախկինում ասում էին խուլիգան, որը որեւէ իրավական տերմինով ձևակերպված չէր, իսկ այժմ քրեական օրենսգրքում իրավական ձեւակերպում է տրված: