Միասին կարող ենք
կարևոր
2848 դիտում, 10 ամիս առաջ - 2025-07-07 18:00
Քաղաքական

Ադրբեջան-Հայաստան. Թուրքիան եւ ԱՄՆ-ն Փաշինյնաի և Ալիևի համար ճանապարհ են հարթում դեպի Դուբայ

Ադրբեջան-Հայաստան. Թուրքիան եւ ԱՄՆ-ն Փաշինյնաի և Ալիևի համար ճանապարհ են հարթում դեպի Դուբայ
Հայաստանի վարչապետն ու ադրբեջանի նախագահը նախատեսում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին՝ շարունակելով բանակցությունները խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ: Նախորդ անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել էին մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում եվրոպական քաղաքական ընկերակցւոթյան գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք խոստացել էին կապ պահպանել: Չնայած Անդրկովկասյան երկու երկրները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին՝ Բաքուն առաջվա պես պնդում է, որ մի շարք լրացուցիչ պայմաններ կատարվեն ինչ-որ բանի պաշտոնական ստորագրումից առաջ: 2020 թ-ի «44-օրյա պատերազմից» հետո ադրբեջանը 2023 թ-ի սեպտեմբերին սկսեց Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու ռազմական գործողությունը, որի արդյունքում կնքվեց հրադադարի համաձայնագիր: Էթնիկ հայերի մեծ մասը փախել է, իսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես վերացվել է 2024 թ-ի հունվարի 1-ին:

Հունիսի 25-ին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Ալիեւը սերտ կապեր ունի ԱՄԷ-ի կառավարիչ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որը ձգտում է բանակցություններ վարել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի շրջանակներումԱրտասահմանյան ԶԼՄ-ների կարծիքով՝ Դուբայում նախատեսվող հանդիպումը դրական նշան է, որը վկայում է երկու կողմերն առաջվա պես պատրաստ են համագործակցության՝ չնայած շարոնակվող տարաձայնություններին: Հաջորդ տարի Փաշինյանին սպասվում են ընտրություններ, եւ, ըստ փորձագետների, քիչ հավանական է, որ նա կկարողանա ավելի վաղ սահմանադրական հանրաքվե անցկացնել: Բացի Սահմանադրության փոփոխությունից, ինչին համաձայն են Երեւանի իշխանությունները, Բաքուն պահանջում է դադարեցնել Եվրամիության դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը եւ լուծարել իր դե ֆակտո հնացած ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հետ չի մնում նաեւ Թուրքիան։ Չնայած Բաքվի առարկություններին՝ Էրդողանը հունիսի 20-ին ընդունել է Փաշինյանին՝ հայ առաջնորդի Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում: Անկարայում նիկլորին համարում են «խորաթափանց» առաջնորդ, որը ձգտում է երկարաժամկետ կայունւթյուն ապահովել Հայաստանում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկարատեւ վեճերի կարգավորման միջոցով: Ակ-Սարայում Հայաստանը դիտարկում են որպես միջին միջանցք կոչվող օղակներից մեկը, որն ուղղակիորեն կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ: Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելով:

Որոշ եվրոպացի եւ նույնիսկ թուրք փորձագետներ կարծում են՝ Բաքուն պետք է ավելի բարեհաճ վերաբերվեր Փաշինյանի նախաձեռնույուններին՝ խուսափելով մաքսիմալիստական դիրքորոշումներից՝ հատկապես հաշվի առնելով նրա քաղաքական ապագայի անորոշությունը հաջորդ տարվա համընդհանուր ընտրությունների նախաշեմին: Վարչպաետի «պատմական ուղեւորութայն» մասին Բոսֆորի ափեր,- գրում է Օլեսյա Վարդանյանը Ռուսաստանում անցանկալի Քարնեգի կենտրոնից,- դրան «ընդունել են Դոլմաբահչե պալատում, որը ժամանակին Օսմանյան իշխանության խորհրդանիշն էր, իսկ այժմ դարձել է տարածաշրջանային դիվանագիտության կենտրոն, որտեղ անցկացվում են ամենատարբեր միջցառումներ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններից մինչեւ Սիրիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Հայաստանի դիրքորոշումը հստակ էր.նա ընդունում է Թուրքիայի աճող ազդեցությունը»: Մերձեցման նախորդ փորձերը ձախողվեցին 1990-ականների սկզբին սկսված Լեռնային Ղարաբաղի հակամրտության պատճառով, որում Հայաստանը դեմ էր Թուրքիայի ցանկացած դերին: 2020 թ-ի պատերազմում նա վճռականորեն աջակցեց Ադրբեջանին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումով, ինչը օգնեց Բաքվին հաղթանակ տանել եւ կանխեց Ռուսաստանի միջամտությունը: Հայ բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանում էին՝ Թուրքիային հակամարտությունից հեռացնելու որոշումը հանգեցրել է հակառակ արդյունքի:

Վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դարձել է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, ինչի վկայությունն են որոշ խորհրդանշական քայլեր, այդ թվում՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկելըՓաշինյանի եւ Էրդողանի հեռախոսազրւյցից անմիջապես հետո պաղեստինյան պետականության ճանաչումը, ինչպես նաեւ Գազայի հատվածի պատճառով Իսրայելի հետ դիմակայության հարցում Անկարայի աջակցությունը։

Արմատապես փոխելով ներքին օրակարգը՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդը կոչ է անում հայերին հրաժարվել «պատմական Հայաստանի» գաղափարից, որն իր մեջ ներառում է յաժմ Թուրքիային պատկանող տարածքներ, այդ թվում՝ Արարատ լեռը, որը երկար ժամանակ ազգային խորհրդանիշ էր: Փոխարենը դա որպես ազգային նոր խորհրդանիշ գովազդում է Արագած լեռը՝ շեշտը դնելով հաշտեցման, այլ ոչ թե վիրավորանքների վրա:

Չնայած այս քայլերին՝ կարգավորման ճանապարհը մնում է փշոտ: Երեք տարի առաջ հատուկ բանագնացները պայմանավորվեցին բացել սահմանը եւ սկսել ուղղակի առեւտուր, իսկ նախարարները քննարկեցին մշակութային համագործակցությունը: Սակայն սահմանը մնում է փակ, իսկ դիվանագիտական հարաբերությունները մինչ օրս չեն վերականգնվել։

Պատճառը հայտնի է. Վերեւում նշվեց՝ Անկարայում ցանկանում են, որ նախ Երեւանը խաղաղության պայմանագիր կնքի Բաքվի հետ (որի նախագիծը մոտ է համաձայնեցմանը), Բայց Ադրբեջանը, ի թիվս այլ բաների, պահանջում է վերաշարադրել հայկական Սահմանադրությունը՝ դրանից հանելով 1990 թ-ի հռչակագրի հղումները՝ հիշատակելով Լեռնային Ղարաբաղը: Հայաստանում հղում են անում հանրաքվեի անցկացման անհրաժեշտությանը, որի արդյունքները, հաշվի առնելով իշխող կուսակցության եւ նրա առաջնորդի նկատմամբ հանրային վստահության ճգնաժամըհեռու են ակնհայտ լինելուց: Գրեթե 35-ամյա հակամարտությունից հետո Ադրբեջանը, կարծես, պատրաստ է սպասել, ենթադրում է Վարդանյանը:

Թուրքիան բաց սահմանները, առեւտուրը, ներդրումները եւ այլն դիտարկում է որպես Հայաստանի տնտեսական կախվածությունն ուժեղացնելու եւ Անկարայի տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու միջոց, սակայն Ադրբեջանի եւ նրա առաջնորդի դիրքորոշումն առաջնահերթություն է: Խորհրդանշական է՝ Էրդողանն ալիեւին ընդունել է Փաշինյանի այցից ընդամենը մեկ օր առաջ: Տնտեսական դժվարությունների եւ ամենուր փող փնտրելու պայմաններում կարելի է չթերագնահատել մերձկասպյան երկրի ներդրումները Թուրքիայում։

Այնուամենայնիվ, Անկարան եւ Երեւանը, կարծես, մտադիր են պահպանել երկխոսությունը, թեկուզ նրա համար, որպեսզի կանխեն անվերահսկելի էսկալացիան: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի շրջանում Թուրքիայից Բաքու, իբր, զսպվածության կոչերով ազդանշաններ էին գնում։ Արեւմտյան դիվանագետների կարծիքով, որոնց վրա հղում է անում Վարդանյանը, «Անկարայի ջանքերը Թուրքիայի՝ որպես տարածաշրջանում կայունացնող ուժի համբավը վերականգնելու ավելի մասշտաբային արշավի մաս են կազմում: Որքան էլ պարադոքսալ է, Թուրքիան այժմ կարող է լինել միակ տարածաշրջանային խաղացողը, որը կարող է զսպել Ադրբեջանին: Ռուսաստանի ազդեցությունը թուլացավ Ուկրաինայում պատերազմի պատճառով, սիկ Իրանը շեղվեց Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամից: Հայաստանի համար Թուրքիան, որը ժամանակին ընկալվում էր բացառապես որպես սպառնալիք, գնալով դառնում է տարածաշրջանային զսպման վերջին գիծը»:

Խաղաղության հնարավոր համաձայնագրի հետ կապված առանցքային հարցերից մեկը մնում է Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: «Գեոէներգետիկա ԻՆՖՈ»ն գրում է. «Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի շուրջ: Ըստ համաձյնագրի՝ Ռուսաստանը ոչ մի վերահսկողություն չի ունենա միջանցքի վրա եւ փաստացի կհեռացվի դրանից։ Երեք երկրները, կարծես, ձեւավորում են տարածաշրջանային նոր առանցք, որը բացահայտորեն մարտահրավեր է նետում ռուսական ազդեցությանը եւ միաժամանակ կտրում Ռուսաստանի եւ Իրանի ցամաքային փոխգործակցության հնարավրությունները»:

Բաքվում պնդում են Հայաստանի հարավային տարածաշրջանով նախատեսվող միջանցքի արտատարածքային բնույթը, Երեւանում առարկում են՝ պահանջելով գոնե երրորդ կողմի ներգրավում որպես երկարաժամկետ կայունության երաշխավոր: Կողմերը մոտ էին փոխզիջմանը Բրյուսելի միջնորդությամբ, որն առաջարկել էր 2008 թ-ի ժամանակավոր սխեմայի վրա հիմնված մոդել՝ Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով անկախ օտարերկրյա օպերատորի կողմից ապրանքահոսքերի կառավարմամբ: Սակայն ԵՄ հովանու ներքո բանակցությունները փակուղի մտան 2023 թ-ին Լեռնային Ղարաբաղում սահմանային բախումների վերսկսման եւ ճգնաժամի ֆոնին, որը վերջնական վերջ դրեց չճանաչված հանրապետության գոյությանը:

«Այսօր միակ խաղացողը, որը կարող է վերսկսել բանակցությունները, կարող է լինել Միացյալ Նահանգները», – ասվում է Կարնեգիի կենտրոնի հրապարակման մեջ: «Թրամփի վարչակազմը, որը ձգտում է ցույց տալ գլոբալ հակմարտությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ որոշ տվյալների, առաջարկել է նոր ծրագիր, որը նման է ԵՄ մոդելին, բայց հիմնված է ամերիկյան ռազմավարական տրամաբանության վրա.ամերիկյան բիզնեսի մասնակցությունը որպես կայունացնող ուժ, նման է Ուկրաինայում հազվագյուտ մետաղների վերաբերյալ վերջին գործարքին», - ասել է նա:

Կաշխատի՞ արդյոք այդ սխեման, հաստատ հայտնի չէ, եւ առայժմ լուրջ կասկածներ կան դրա իրագործելիության վերաբերյալ։ Բաքվի քաղաքագետ Իլգար Վելիզադեն թերահավատորեն է տրամադրված՝ հիշեցնելով փոխադրումների անարգել բնույթի պահանջների մասին եւ վախենալով, այս կամ այն ձեւով, ԵԱՀԿ Մինսկի խմբի «ուրվականի» ի հայտ գալուց: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Սպիտակ տան աշխատանքի որոշ առանձնահատկություններ, անակնկալները բացառել չի կարելի:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի